Այն, որ հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայհոյանքներով, հեգնելով և ծայրաստիճան նսեմությամբ խոչընդոտեց Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթն Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին, արդեն շատերդ գիտեք:
Համերգն անցավ առանց հանդիսատեսի, հայտարարված ժամից շուտ, կրճատված ծրագրով, մասնակից մյուս երեխաների համար անտանելի մթնոլորտում:
Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին «Ազնավուր հիմնադրամը»:
Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով:
Միջոցառման կազմակերպիչն էլ «Ազնավուր հիմնադրամն» էր:
ԿԳՄՍ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը «Ազնավուր հիմնադրամը» խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». դեռ սպասում ենք հայտարարության կատարվածի մասին. Aznavour Foundation:
Դե իսկ իբրև պրոդյուսեր` խոստանում եմ. հրա՜շք «ՏաԼույսը» շարունակելու է արարել, ստեղծագործել ու զորանալ: Էս էրեխեքի մասին դեռ շա՜տ եք լսելու` ավելի լուսավոր պատմություններով:
Մարիա Գալստյան, ուժեղ մարդ, վարձքդ ի կատար:
Թովմաս ԱՌԱՔԵԼՅԱՆ
«ՏաԼույս»-ի պրոդյուսեր